Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության վայրը փոխվել է

Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը, որը պետք է անցկացվեր ապրիլին Սոֆիայում, Բուլղարիայի ազգային ֆեդերացիայի ներքին խնդիրների պատճառով տեղափոխվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա։ Հայտարարվել է առաջնության մրցավայրի նոր մրցույթ։ Պարզվել է՝ Ալբանիան միակ երկիրն է, որը պատրաստակամ է եղել ընդունել ստուգատեսը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ, բնականաբար, մրցաշարի անցկացման ժամկետները նույնպես փոխվել են, և ստուգատեսը կանցկացվի մայիսի 25-ից հունիսի 3-ը։