Տեխնէ

Toyota-ն փակում է իր գործարանները Ռուսաստանում

«Տոյոտա Մոթորս» ընկերությունը հայտարարել է, որ փակելու է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի իր գործարանը։ Ընդ որում, ընկերությունը հայտնել է, որ կապահովի աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ բոլոր սոցիալական պարտավորությունների կատարումը և լրացուցիչ փոխհատուցման վճարումները։ Բացի այդ՝ «ընկերությունը կպահպանի Toyota և Lexus մակնիշի ավտոմեքենաների ետվաճառքային սպասարկումն ու դիլերային ցանցի աջակցությունը։