Տեխնէ

Ավտոմեքենա-ինքնաթիռը վաճառվում է 150 հզ դոլարով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Samson» ընկերությունը մշակել է մեքենայի և ինքնաթիռի եռանիվ «Switchblade» հիբրիդը։ Կոճակի սեղմումով նրա թևերը և պոչը դուրս են գալիս կորպուսից, որով նա կարող է թռչել 257 կմ/ժ արագությամբ՝ 724 կմ երկարությամբ ճանապարհի համար:

«Switchblade»-ը մայրուղով երթևեկելու ռեժիմում զարգացնում է մինչև 201 կմ/ժ արագություն, իսկ ավիաչվերթում կրեյսերային արագությունը հասնում է 257 կմ/ժ-ի: Արտադրողի հավաստմամբ՝ 125 լիտրանոց վառելիքի բաքն ապահովում է 724 կմ թռիչքի տարածություն: