Մշակույթ

Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. փետրվարի 5 -ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: