Սպորտ

Պաշտոնական. Պոչետինոն ստանձնեց «Չելսիի» ղեկը

«Չելսին» հայտարարել է Մաուրիսիո Պոչետինոյին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: Արգենտինացի մասնագետն աշխատանքի կանցնի հուլիսի 1-ից։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու տարբերակով։

Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում էր Ֆրենկ Լեմպարդը: Պոչետինոյի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որտեղից 51-ամյա մարզչին հեռացրել էին 2022 թվականի ամռանը: Մինչ այդ նա ավելի քան 5 տարի մարզել է «Տոտտենհեմը»։