Սպորտ

Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Բորուսիայի» հետ. Sky

Մյունխենի «Բավարիան» կորցնում է երկրորդ թիմի իր թոփ տաղանդներից մեկին․ գրում է Sky-ը՝ նշելով, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսն ամռանը տեղափոխվում է Մյունխենգլադբախի «Բորուսիա»:

Ըստ Sky Infos-ի՝ երեքշաբթի երեկոյան Ռանոսը պայմանագիր ստորագրելու համար արդեն Մյոնխենգլադբախում էր: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը պետք է պաշտոնապես ձևակերպվի առաջիկա օրերին։ Ըստ աղբյուրի՝ Ռանոսը պայմանագիր է կկնքի «Բորուսիայի» հետ մինչև 2027 թվականը: Նշենք, որ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ամռանը:

Ռանոսը, ով 2018 թվականին միացել է Մյունխենի երիտասարդական թիմին, այս մրցաշրջանում 35 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» տարածաշրջանային լիգայի երկրորդ թիմի կազմում՝ դառնալով 20 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: