Սպորտ

«Հիասթափված ենք, քանի որ Մխիթարյանը ու Շկրինյարը կբացակայեն». Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը խոսել է այսօր Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման մասին։ Մարզիչը նշել է, որ հանդիպմանը չեն մասնակցի Մխիթարյանը և Միլան Շկրինյարը․

«Մենք մտածում ենք խաղ առ խաղ: Դեռ չորս հանդիպում ունենք, և նրանք մեկը մյուսից կարևոր են: Տղաները շատ եզրափակիչներ են անցկացրել, վաղը տասնվեցերորդ խաղը կլինի հիսուներեք օրվա ընթացքում, և դեռ չորս հանդիպում էլ ունենք: Մենք լավ արեցինք, որ կառավարեցինք մեր ուժերը: Մի փոքր հիասթափված ենք, քանի որ Մխիթարյանը ու Շկրինյարը կբացակայեն, բայց այս բոլոր հանդիպումների հետ մեկտեղ անխուսափելի է շատերի բացակայելը»,- ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։ 

Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա այսօր․ «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ: