Սպորտ

«Հուսանք՝ լուրջ բան չկա․ նա շատ կարևոր է մեզ համար». Ինձագին՝ Մխիթարյանի մասին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլանի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին։ 

Նշենք, որ հայ կիսապաշտպանը մկանային խնդիրների պատճառով ստիպված է եղել խաղադաշտը լքել առաջին խաղակեսի վերջնամասում:

«Ֆանտաստիկ երեկո էր, որը մի փոքր ստվերվեց Մխիթարյանի վնասվածքի պատճառով: Հուսանք՝ ոչ մի լուրջ բան չկա, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար: Նա իր ելույթներով արժանի է խաղադաշտում երկու եզրափակիչներում էլ խաղալու հնարավորությանը», - ասել է Ինձագին։

Մարզիչը վստահություն է հայտնել, որ Մխիթարյանը կհասցնի վերականգնվել։