Սպորտ

«Մեր գործերը ավելի վատ են, քան՝ Սաութգեյթինը». Մանչինին դժգոհել է գրանդներում իտալացի ֆուտբոլիստների պակասից

Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինին դժգոհել է A սերիայի լավագույն ակումբներում իտալացի ֆուտբոլիստների պակասից:

«Մեր (Իտալիայի հավաքականի) գործերը ավելի վատ են, քան՝ Սաութգեյթի (Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ-խմբ.)։ Չգիտեմ, թե ինչու են այդքան քիչ հարձակվողները, մենք չափազանց սահմանափակ ենք այս առումով։

Մեր երեք թիմերը դուրս եկան չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, սակայն այդ երեք թիմերում, ընդհանուր առմամբ, 7-8 իտալացի կա։ Սա է իրականությունը։

Նախկինում 3-4 ժամ ֆուտբոլ էինք խաղում փողոցներում, իսկ հետո գնում մարզումների։ Հիմա նման բան չկա։ Պատահական չէ, որ նոր անուններ են հայտնվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան, որտեղ մարդիկ շարունակում են խաղալ փողոցներում»,- ասել Է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Իտալիան կխաղա Անգլիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում: