Սպորտ

Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի առաջնությունում

Ռուսաստանի հավաքականը հանդես կգա Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի առաջնությունում:

Այս մասին հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ֆարիդուն Սալիևը։

«Ռուսաստանի հավաքականը առաջին անգամ կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջնությանը՝ տղամարդկանց ազգային հավաքականների մասնակցությամբ, որը տեղի կունենա այս տարվա հունիսի 9-21‑ը», - ասել է Սալիևը:

CAFA‑2023-ի ազգային հավաքականների առաջնությանը իրենց մասնակցությունն են հաստատել ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր վեց անդամները՝ Տաջիկստանը, Իրանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Աֆղանստանը: CAFA-ն նոր մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է նաև ասիական հավաքականներից մեկին, որը հաղորդագրության մեջ դեռ չի նշվում։