Սպորտ

«Յուվենտուսը» շարունակում է միավորներ հավաքել՝ հաղթելով «Սպեցիային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Սպեցիային»։ 

Առաջին խաղակեսում թուրինցիների կազմում գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մոյզե Քինը, երկրորդում՝ Անխել Դի Մարիան։ Թուրինյան ակումբը այս հաղթանակից հետո վաստակեց 32 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։