Սպորտ

ISSF Grand Prix. Հայաստանի թիմը նվաճել է երրորդ մեդալը

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության ISSF GRAND PRIX մրցաշարում մրցութային երկրորդ օրը Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը 10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ 

Հրաձիգները 285/289 - 574 միավորով հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և պայքարի մեջ մտել բրոնզե մեդալի համար։ Երրորդ մրցանակային տեղի համար պայքարը ծավալվել է Հայաստանի և Վրաստանի թիմերի մեջև։ Հայ մարզիկները 17/7 հաշվով զգալի առավելությամբ հաղթանակ են տոնել։

Այսպիսով՝ Հայաստանը մեդալային հաշվարկում ISSF GRAND PRIX (Ruse, Slo.) մրցաշարում 9-րդ տեղում է, իսկ ISSF GRAND PRIX (Osijek, Cro.) մրցաշարում այս պահի դրությամբ 6-րդն է։ 

Հետևեք մեզ Telegram-ում։