Սպորտ

ՊՍԺ-ն կրկին ձախողվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն մրցեց «Ռենի» դեմ։ Փարիզյան ակումբը հանդիպման ընթացքում այդպես էլ գոլ չխփեց, իսկ «Ռենի» ֆուտբոլիստ Ադրիեն Տրյուֆերիի 65-րդ րոպեին խփած գնդակը միակն էր։ Նշենք, որ սա ՊՍԺ-ի 3 խաղերում երկրորդ պարտությունն էր։ 

Այս հաղթանակից հետո «Ռենը» վաստակեց 37 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։ ՊՍԺ-ն, 47 միավորով, շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։