Նոյեմբերի 19-ին Տիրանայում կայացել է Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը մրցակցին զիջել է 0:2 հաշվով:
29-րդ րոպեին տանտերերը, մրցակցի տուգանայինում խաղարկելով գնդակը, կարողացել են բացել հաշիվը: Գոլն իր ակտիվում է գրանցել Սկուկան։
63-րդ րոպեին ալբանացիները կրկնապատկել են իրենց առավելությունը: Նշանակված 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Ասլանին: