Սպորտ

Խոակին Կապառոսը հրաժեշտի նամակ է գրել

Իսպանացի Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո հրաժեշտի նամակ է գրել. «Պատիվ էր լինել Հայաստանի հավաքականի մարզիչը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, խաղացողներին և, հատկապես, ֆեդերացիայի նախագահին այն ժամանակի համար, որի ընթացքում միասին աշխատել ենք: Հպարտ եմ իրար հետ ունեցած պահերով և չեմ դադարելու մտածել, որ բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու ձեզ հետ: Ամենալավն եմ մաղթում քեզ, Հայաստան»,- գրել է իսպանացի մասնգետը:

Կապառոսը առանձնահատուկ կերպով շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում զգացել է այս երկրի և ազգային հավաքականի մեծությունը: