Սպորտ

Արթուր Ալեքսանյանը՝ Աշխարհի քառակի չեմպիոն

Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բելգրադում տեղի ունեացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հռչակվեց չեմպիոն՝ եզրափակչում 5։1 հաշվով պարտության մատնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին։ Աշխարհի առաջնություններում սա Ալեքսանյանի 4-րդ ոսկե մեդալն էր։ 

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ մրցակիցը հրաժարվել էր պայքարից։ Հաղթանակը շնորհվել էր Ալեքսանյանին: 1/8 եզրափակչում «Սպիտակ արջը» 3:1 հաշվով հաղթել էր թուրք Մեթեհան Բասարին, քառորդ եզրափակչում՝ 9:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղրղզստանի ներկայացուցիչ Բեկսուլթան Մախմուդովի նկատմամբ: Կիսաեզրափակչում 3:1 հաշվով առավելության էր հասել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի նկատմամբ: