Սպորտ

«Մի փոքր էլ, և կնվաճեմ «Ոսկե գնդակը»․ Մբապե

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է «Ոսկե գնդակի» վերաբերյալ իր ակնկալիքներից։ Նախորդ տարի մրցանակի դափնեկիր էր դարձել Կիլիանի թիմակից Լիոնել Մեսսին, 2020 թվականին մրցանակաբաշխությունը չեղարկվել էր մի քանի առաջնությունների վաղաժամ ավարտի պատճառով՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով։

«Կարծում եմ՝ մի փոքր էլ, և ես կնվաճեմ «Ոսկե գնդակը», ես վաղուց էի ասում, որ սա իմ երազանքն է: Ռոնալդուն ու Մեսսին շուտով կավարտվեն իրենց կարիերան, նրանց տեղը կզբաղեցնի նոր ֆուտբոլիստ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում New York Times-ը:

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել էր, որ «Ոսկե գնդակն» իր մանկության երազանքն է եղել։ Ֆուտբոլիստն ասել էր, որ այժմ այնքան էլ հեռու չէ դրա իրականացումը։