Սպորտ

Պաշտոնական․ Օբամեյանգը տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»

«Չելսին» հայտարարել է «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու մասին։  Գաբոնցի հարձակվողը կատալոնական «Բարսելոնայից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա ռմբարկուն և անգլիական ակումբը ստորագրել են 2 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո: Օբամեյանգը «Չելսիում» կխաղա «9» համարի մարզաշապիկով, որով նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն (վերադարձել է «Ինտեր»):

Հիշեցնենք, որ Օբամեյանգն այս տարվա հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: Գաբոնցին 2018-2022 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Արսենալի» մարզական պատիվը: