Սպորտ

Հայաստանը պահպանել է իր տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է օգոստոս ամսվա վարկանշային աղյուսակը: Հայաստանի Ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և զբաղեցնում է 92-րդ հորիզոնականը դասակարգման աղյուսակում։ 

Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Լավագույն տասնյակում են նաև Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան և Դանիան։

Հիշեցնենք, որ հուլիս և օգոստոս ամիսներին ազգային հավաքականների մեծ մասը ոչ մի հանդիպում չի անցկացրել, այդ պատճառով է էական փոփոխություններ դասակարգման աղյուսակում չկան։