Սպորտ

Երիտասարդական ԱԱ․ ըմբիշ Վիգեն Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ 87 կգ քաշային կարգում Վիգեն Նազարյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։

Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտել է իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ և առավելության հասել վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ։