Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Ռոմային»

«Ինտեր» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել հռոմեական ակումբին, երկրպագուներին և Ժոզե Մոուրինյոյին։

«Ավարտվում է իմ ժամանակը «Ռոմայում»։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առանձնահատուկ ընկերության համար, որը ձեւավորել ենք միասին։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզչական շտաբին, հատկապես, պարոն Մոուրինյոյին՝ վստահության, հոգատարության և անհավանական դրայվի համար, որ տվել է ինձ։

Այս ակումբն ու Հավերժական քաղաքը միշտ կմնան իմ սրտում։ Ես սիրում եմ քեզ։ Grazie Roma. DajeRoma»- գրել է Հենրիխ Մխիթարյանը