Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը։
Ընտրությունում առաջադրվեց միայն ՀՀ երրորդ նախագահի թեկնածությունը, և նա ընտրվեց միաձայն։ Սերժ Սարգսյանը ՀՇՖ-ն գլխավորում է 2004 թվականից։ Նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը։