Հասարակություն

Սրբուհի Գալյանը համաձայն չէր Արարատ Միրզոյանի դիտարկումների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նիստում բանավեճ ծագեց նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի միջև։ Միրզոյանը նշեց, թե ընդունված է «սեղանների շուրջ ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել, օրինակ, կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց»։

Ավելի ուշ Գալյանը նշեց, թե ընտանեկան բռնության պատճառը ոչ թե խտրականությունն է, բռնություն է գործադրվում՝ ոչ թե, որ նա կին է, այլ «նրա համար, որ իր կինն է, այդ ամուսնու կինն է»․

«Խնդիրն այլ է։ Ուզում եմ ասել՝ ընտանեկան բռնության հասկացությունն ու իրադրությունը փոքր ինչ այլ է»։ 

Նա հիշեցրել է, որ պետությունը բազմաթիվ քայլեր է կատարել այդ ուղղությամբ։