Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թբիլիսի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վաղը կմեկնի Վրաստան։

Նա հուլիսի 17-18-ը գործուղման կմեկնի առողջապահության ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Ավանեսյանի` Վրաստան գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը՝ պետբյուջեից։