Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։
Հայտարարագրման գործընթացը հեշտացնելու համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ World Bank Armeniaի աջակցությամբ պատրաստվել է ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման հետ կապված ուղեցույց, որը հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքի «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» բաժնում։
Ուղեցույցում ներկայացված է եկամտային հարկի հաշվարկման (վճարման) և եկամուտների հայտարարագրման վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն։