ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Դրա ընդունումը մեզ կբերի ավել զորակոչ, պահեստազոր, գումար. անմտություն կլինի չընդունելը»,- ասել է օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ ասել է, թե դեմ է նման նախաձեռնությանը. «Ես չեմ կարող այդ կետին կողմ քվեարկել։ Դրանով ստացվում է, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը դասալիք է, գումարով ներո՞ւմ ենք։ Մյուս դեպքերում ես խնդիր չեմ տեսնում, բայց զրո օր չծառայելու համար գումար վճարելու դեպքում ես լուրջ խնդիր եմ տեսնում»,– նշել է Գաբրիելյանը