«Ուզում ենք էկո-պարեկների ծառայություն ձևավորել». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարեկային ոստիկանության հաջող փորձը հաշվի առնելով՝ մոտավորապես նույն կերպ ուզում ենք, պայմանական աշխատանքային մակարդակում, էկո-պարեկների ծառայություն ձևավորել։ Թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով, հույս ունեմ, մեզ իսկապես կհաջողվի նոր ծառայությունը»,- ասել է նա։
Վարչապետը նաև նշել է. «Ուզում ենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և բնության հատուկ պահպանվող տարածքներում անտառների պահպանությամբ զբաղվող հաստիքները առանձնացրել, անտառային կոմիտեն վերանվանել դարձնել ծառայություն, պահպանությամբ զբաղվող մարդկանց հաստիքները տեղափոխել այս ծառայություն, այս հաստիքներում աշխատող մարդկանց վերապատրսմաստման դասընթացներ անցկացնել, այս մարդկան և այս ծառայության համար ձեռք բերել անհրաժեշտ գույք, նրանց համար սահմանել 24-օրյա օպերատիվ նշանակության աշխատանք և նրանց վրա դնել անտառների և ընդհանրապես շրջակա միջավայրի պահպանության հետ կապված բազմաթիվ գործառույթներ»: