Երևան

Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն․ Տիգրան Ավինյան (լուսանկարներ)

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամփոփեցինք անցած խաչատրյանական օրերը։

Խաչատրյանի բալետային հանճարեղ ստեղծագործությունները զարդարեցին անցնող 3 երեկոները և հնարավորություն տվեցին բոլորին վայելել մեծանուն կոմպոզիտորի արվեստը, որ սքանչելի կերպով ներկայացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ։
Մեծ ոգևորություն էր տեսնել մարդկանց նման մեծ բազմություն՝ միջոցառման ընթացքում։

Երևանի քաղաքապետարանի կողմից նմանօրինակ միջոցառումներ կկազմակերպվեն շարունակաբար՝ նպաստելով մեր մշակույթի և արվեստի հասարակական ճանաչման զարգացմանը»։