Հասարակություն

Ապօրինի թմրաշրջանառության գործում ընդհանուր առմամբ 250 մարդ է ներգրավված. նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ԱԺ-ում անդրադարձել է ապօրինի թմրաշրջանառության բացահայտման ցուցանիշներին։ Ըստ նախարարի՝ կան բացահայտման դրական ցուցանիշներ, ինչը և՛ գոհացնող է, և՛ մտահոգիչ. «Ցուցանիշները մտահոգիչ են, որովհետև թմրամիջոցները շատ են, դրա համար էլ այսօր հայտնաբերման թիվը մեծ է. մեկը մյուսին շաղկապված գործընթաց է»,– ասել է նա։

Վահե Ղազարյանն անդրադարձել է Հայաստան մտած 1 տոննա կոկաինի խմբաքանակի գործին, նշելով, որ նախաքննությունից ելնելով` շատ բան չի ցանկանում հայտնել։

Միաժամանակ, ըստ նրա, առանձնահատուկ բարդ է տելեգրամյան ալիքների միջոցով թմրամիջոցների վաճառքի հետ կապված հետաքննությունները, և դժվարություններ են առաջանում հանցագործներին նույնականացնելու հարցում։

«ՀՀ քննչական կոմիտեում հենց այս պահին այդպիսի քրեական վարույթ կա նախաձեռնված, որի ուղղությամբ իրավապահները լուրջ աշխատանք են կատարում, ընդհանուր առմամբ 250 մարդ է ներգրավված»,- ասել է նախարարը։