Հասարակություն

Ավան Առինջի գերեզմանոցում տղամարդն ինքն իրեն պայթեցրել է

Մայիսի 22-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ավան Առինջի գերեզմանոցում մի տղամարդ շիրմաքարի մոտ նստած սպառնացել է իր մոտ եղած մարտական նռնակը պայթեցնել։

Ոստիկանները տղամարդու հետ բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն դրանք արդյունք չեն տվել, և նա ձեռքին փաթաթած նռնակը պայթեցրել է։ Բժիշկներն արձանակգրել են նրա մահը։ Քննիչներն այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում։ Հայտնաբերել են նռնակի օղակը, դանակներ, օղու շիշ՝ ամբողջովին պարպած։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։