Հասարակություն

Այլընտրանք Վերին Lարսին. ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է

Ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Այս մասին հաղորդում են Էկոնոմիկայի նախարարությունի։ Արդեն իրականացվել է կոնտեյներներով բեռների փորձնական նավային փոխադրումը, որոնց ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել։

Առայժմ նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ բեռնափոխադրում, հետագայում կախված պահանջարկից բեռնափոխադրումների քանակը կարող է ավելացվել։ Պետությունը նախատեսում է սուբսիդավորել բեռնափոխադրումների ծովային հատվածը։

Հետաքրքրված ընկերությունները կարող են դիմել «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (9887) 70-70-30, էլ․ փոստ՝ info@bsfrussia.ru: