Հասարակություն

Թվայնացման շնորհիվ կարգավորվել է քաղաքացիների հերթագրման համակարգը․ ՀՀ ԱՆ

Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունը թվայնացման շնորհիվ` կարգավորել է քաղաքացիների հերթագրման համակարգը: Այժմ գործում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս չխախտել պացիենտների իրավունքներն ու բացառում է հերթագրման սկզբունքների խախտումը:

«Պետք է նշենք, որ մեր երկրում պլանային ծառայությունները մատուցվում են հերթագրման սկզբունքով, իսկ պացիենտի իրավունքն է հերթագրման օրն ստանալ իրեն հասանելի բժշկական օգնությունը:

Հերթագրման ենթակա չեն անհետաձգելի դեպքերը, չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ և վիրահատական միջամտություններն ու որոշման մեջ ընդգրկված հիվանդությունների, վիճակների և սոցիալական խմբերի բուժօգնությունը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: