«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով այսօր Լաչինի միջանցքով Արցախի բժշկական հաստատությունների համար դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ են տեղափոխվել»,- Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հայտնել էին, որ այլ գործողությունների վերաբերյալ երկխոսություն է ընթանում որոշում կայացնողների հետ, և հույս կա, որ գործողությունները կվերսկսվեն։
Հայկ Մագոյան