Հասարակություն

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնելու նախագիծ։ 

Ըստ այդմ, Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով: