Հասարակություն

Ինչպե՞ս ստանալ Իտալիայի վիզա, և ի՞նչ խնդիրներ կան գործընթացում

Radar Armenia-ն ներկայացնում է Իտալիայի դեսպանատնից շենգենյան մուտքի իրավունք՝ վիզա ստանալու քայլերն ու մանրամասները։ 

Որտե՞ղ գրանցվել

ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը չի զբաղվում դիմումների և փաստաթղթերի ընդունմամբ։ Դեսպանատունը այդ աշխատանքները պատվիրակել է «TLS Contact» վիզաների կենտրոնին։  

Առաջին քայլ

Պետք է գրացվել կենտրոնի կայքում, ապա լրացնել անձնական տվյալները, ընտրել ճանապարհորդության տեսակը՝ 1. Գործուղում, 2. Զբոսաշրջություն, 3. Այց՝ բուժման նպատակով, 4. Ուսուցում, 5. Վիզայի այլ նպատակներ (մշակութային, միջոցառումներ, պաշտոնական (ծառայողական) այց, տարանցիկ մուտքի վիզա, սպորտային մրցումներ), և ապա օր ամրագրել։  

Հավելյալ վճարովի ծառայություններ. գոյություն ունեն նաև վիզայի օրվա ամրագրման հատուկ փաթեթներ: 

Պրեմիում. ծառայության ընտրությունը տալիս է հնարավորություն և հարմարավետություն՝ ներկայացնելու ձեր վիզայի դիմում-հայտը յուրահատուկ և ընդարձակ սրահում՝ առանց հերթերի (15 հզ. դրամ), Walk In (առանց ամրագրված հանդիպում՝ 15 հզ. դրամ) (ժամանակավորապես կասեցված է) և Փրայմ թայմ (20 հզ. դրամ): Այս բոլոր ծառայություններն էլ առկախված են կամ մի քանի ամիս տևող հերթեր են։  

Քայլ երկրորդ

Վիզայի դիմումի հանձնման օրն ամրագրելուց հետո պետք է պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը։ Օրինակ, սովորական՝ մինչև 90 օր զբոսաշրջային վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ 

  • Շենգենյան հարցաթերթը՝ պատշաճ կերպով լրացված (իտալերեն կամ անգլերեն), ամսաթվի նշումով և անձամբ ստորագրված հայտատուի կողմից: Վիզայի հարցաթերթը հասանելի է «Վիզայի մասին տեղեկատվություն – հղումներ և ներբեռնումներ» էջում: 
  • Անձնագիր (անձնագրի պատճենը – բոլոր նշումով էջերը և գլխավոր էջի ևս մեկ օրինակ՝ անձնագրի վերադարձի համար)։
  • Երկու լուսանկար  (3.5 սմ x 4.5սմ) ): 
  • Ճանապարհորդական ապահովագրություն:
  • Օդանավի տոմսի ամրագրում:
  • Կացության վայրի մասին ապացույց, օրինակ, հյուրանոցի ամրագրում՝ արժեքի վերաբերյալ տեղեկատվությամբ:
  • Գործատուի տեղեկանք՝ աշխատավարձի մասին նշումով (առավելագույնը մեկ ամիս վաղեմության) 
    Սեփականության առկայության դեպքում՝ պետռեգիստրի վկայականի պատճենը: Սեփականության վկայականներ (մեքենա, բնակարան կամ այլ անշարժ գույք):
  • Վերջին երեք ամիսների բանկային քաղվածք. դա պարտադիր փաստաթուղթ է:
  • Հայտատուի ընտանիքի անդամների անձնագրերի բնօրինակներն ու պատճենները
  • Օտարերկրյա քաղաքացիների դեպքում՝ՀՀ-ում օրինական բնակության իրավունքի ապացույց, որը վավեր կլինի ԵՄ անդամ պետությունից նախատեսվող վերադարձի օրվանից ևս երեք ամիս:   
  • Առանց ծնողների կամ մեկ ծնողի հետ ճամփորդող անչափահասի դեպքում ծննդյան վկայականը և պատճենը; ծնողների ամուսնության վկայականը և պատճենը; ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությունը միայն այն դեպքում, եթե անչափահասը ճամփորդում է մենակ կամ մեկ ծնողի ուղեկցությամբ:

    Ավելի մանրամասն կարող եք տեսնել հետևյալ հղմամբ։ 

Քայլ երրորդ


Դիմում-հայտի վճարումներ

  • Կարճաժամկետ շենգեն վիզա՝ 35 եվրո կամ դրան համարժեք դրամ։
  • Կարճաժամկետ շենգեն վիզա՝ 1-90 օր (այլ երկրների քաղաքացիներ)՝ 80 եվրո կամ դրան համարժեք դրամ։
  • Երկարժամկետ (Դ կարգ)՝ 116 եվրո կամ դրան համարժեք դրամ։
  • Երկարաժամկետ - ուսուցում՝ 50 եվրո կամ դրան համարժեք դրամ։

Հիշեցում. դեսպանությունը կարող է պահանջել ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկատվություն՝ ձեր անհատական իրավիճակին համապատասխան, անգամ, երբ դուք արդեն ներկայացրել եք դիմում-հայտը TLScontact:

Այս բոլոր փաստաթղթերը և ձեր վավերական անձնագիրը հանձնում եք համապատասխան օրը և ժամին, համապատասխան պատուհանին և ստանում ձեր անձնագիրը՝ հատատատումով կամ մերժումով, ձեզ տրվող ստացականի առկայությամբ նշված օրը: Կամ կտեղեկացվեք հեռախոսազանգով։ 

Դիտարկում

Ներկայումս Իտալիայի վիզայի ամրագրման և դիմումների հանձնման ամենամոտ օրը սեպտեմբեր ամսին է, այսինքն, լավագույն դեպքում կարող եք վիզա ստանալ սեպտեմբերի վերջին, քանի որ փաստաթղթերի դիտարկման ու վիզայի տրամադրման գործընթացը տևում է 15 օր, որոշ դեպքերում այն կարող է երկարաձգվել մինչև 60 օր։ Սա տևական խնդիր է ոչ միայն TLS կենտրոնի կամ Իտալիայի դեսպանատան, այլև շենգենյան գոտու այլ երկրների դեսպանությունների և հյուպատոսական ծառայությունների համար։ Դրան զուգահեռ, ահազանգող քաղաքացիները հայտնում են, որ մամուլում և սոցցանցերում կարող եք հանդիպել բազմաթիվ հայտարարությունների, որտեղ տարբեր կազմակերպություններ կամ անհատներ զբաղված են վիզաների նախապես գրանցված օրերի վերավաճառքով՝ 15-60.000 դրամ միջին շուկայական գներով։