Հասարակություն

Հայտնի է՝ ինչ ծառատեսակներով կփոխարինվեն Ուլնեցի փողոցի դեֆորմացված ծառերը

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ. Ուլնեցի փողոցում կենսունակության ավարտին մոտ և դեֆորմացված ծառատեսակները` հիմնականում Թեղիները, փոխարինվելու են Ձիակասկ սովորական, Ձիակասկ պավիա և Սոսի արևելյան էլիտար տեսակներով, որոնք պարտիզային ձևեր չեն: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանությունը»։ 

Նշվում է, որ Կ. Ուլնեցի փողոցի Ահարոնյան և Ներսիսյան խաչմերուկի հատվածներում մարտի 30-ին և 31-ին թեղիները կփոխարինվեն Ձիակասկ սովորական և Ձիակասկ պավիա ծառատեսակներով: