Հասարակություն

Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է բարեփոխումների օրակարգը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոցի» և Եվրասիա վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոցի» սաներին, պատասխանել նրանց հարցերին:

Դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին: 

Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, դատախազության բարեփոխումների օրակարգը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը: