Հասարակություն

Ոստիկանը կրակել է կացնով իր վրա հարձակվողի վրա. վերջինս հիվանդանոցում մահացել է

Մարտի լույս 13-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Հրազդանի Վանատուր թաղամասում։

ՀՀ ՆԳՆ-ից Radar Armenia-ն տեղեկացավ, որ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել: Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները:

Կասկածվող տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը ետ մղելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։

Նախկինում դատապարտված 45-ամյա տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է։