Հասարակություն

Հայտնաբերվել են մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվողներ

Հակահասարակական իրավախախտումների կանխման ու հայտնաբերման նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի կազմակերպմամբ ու համակարգմամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար իրականացնում են շրջայցեր։

Միջոցառումներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի և այլ համայնքային կառուցների հետ համագործակցությամբ ու մասնակցությամբ։ Շրջայցերի նպատակն է հայտնաբերել մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող, վարորդներից կայանման համար գումար պահանջող, խաչմերուկներում մանր կենցաղային իրեր վաճառող, փողոցային առևտրով զբաղվող անձանց։  

Շրջայցերի արդյունքում միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել են նմանատիպ մի քանի տասնյակ իրավախախտումներ։

Ի դեպ, մուրացկանությամբ կամ թափառաշրջիկությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը, համագործակցելով սոցիալական աջակցության մարմինների հետ, զբաղվում է նրանց խնդիրներով։ Հորդորում ենք զերծ մնալ հակահասարակական իրավախախտումներ կատարելուց։ Միջոցառումները պարբերական են։