Հասարակություն

Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել եմ նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։

Նշված ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Առաջիկայում սկսվելու են ասֆալտապատման աշխատանքները։

Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Տեղում ծանոթացել եմ իրականացվող աշխատանքներին, զրուցել շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ»,- գրել է նա։