Հասարակություն

ՏԿԵ նախարարը դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ ավտոճանապարհների կառուցման ընթացքը։

Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Նախարարը տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների հետ, զրուցել շինարարների հետ, տվել անրհրաժեշտ հանձնարարականներ։