Հասարակություն

Բռնության սպառնալիքով ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի

ԱԺ-ն քննարկել է Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի առաջարկվում է Հայաստանում քրեական պատիժ սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանփակելուն ուղղված գործողություններ կատարելու, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի խոսքով. «Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։ Դրանք են՝  բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները: Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը: Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը, տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև վաղաժամկետ ազատազրկում, առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով»։