Հասարակություն

Կվերսկսվի Ամուլսարի շահագործումը. նախարարությունը 250 մլն դոլարանոց փաթեթ է ստորագրելու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սկսվելու է Ամուլսարի շահագործումը։

«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որը կազդարարի այդ հանքի շահագործման վերսկսումը։ Չեմ ուզում առաջ ընկնել։ Այսօր՝ ժամը 5-ին, մենք 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանքի շահագործում։ Դա «Լիդիանն» է՝ Ամուլսարը», - տեղեկացրել է Վահան Քերոբյանը։