Հասարակություն

ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 20-ին ժամը 08։00-ից ՀՀ տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է:

«Ներկայումս հանրապետության բոլոր սպառողների գազամատակարարումն իրականացվում է անխափան և ամբողջական ծավալով՝ ՌԴ-ից ներկրվող բնական գազի ծավալների և Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանի պաշարների հաշվին»,- հայտնում են ընկերությունից։