Հասարակություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՊՆ նախկին համալիրում իրականացվող գործողության մասին

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում իրականացվող գործողության մասին։ 

«Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն: 
Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։