Հասարակություն

Պայմանագրային պարտականությունները կամ պետության ստանդարտները չպահպանելու դեպքում կզրկվեն լիցենզիայից

Եթե քաղաքացին վճարում է ապահովագրության համար և չի օգտվում ծառայություններից, ապա գումարի վերադարձ չի լինելու. հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ապահովագրության՝ չօգտված ժամանակահատվածի գումարները չեն գումարվի հաջորդ տարվա համար։

Ըստ Ավանեսյանի՝ օրենքում և ենթաօրենսդրական ակտերում տեղ են գտնելու վերահսկողական մեխանիզմներ։ Նա անդրադարձել է նաև բժշկական կազմակերպությունների կողմի ապահովագրության շրջանակներում սպասարկման որակին. «Եթե բժշկական կենտրոնն իր պայմանագրային պարտականությունները, կամ պետության կողմից դրված ստանդարտները՝ որակի, լիցենզավորման, էթիկական նորմերի, չի պահպանում, ապա նա կզրկվի այդ պայմանագրից ու կկրի որոշակի ֆինանսական և այլ վարչական հետևանքներ»։