Հասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չունի ՄԻՊ թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարել է, թե իրենք դեռ չունեն մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ 

«Քննարկումները շարունակվում են և այս պահի դրությամբ դեռ որոշում չունենք։ Բավական լայն շրջանակ կա թեկնածուների»,- ասել է Ջուլհակյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։