Շիրակի արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է, թե ինչու է որոշել աշխատանքից ազատման դիմում ներկայացրել։
Բաղդասարյանն ասել է, թե որոշել է տեղափոխվել մասնագիտական ոլորտ։ Իսկ թե կոնկրետ ինչ պաշտոն կզբաղեցնի, նա չի մանրամասնել. «Քննարկվում է այս պահին, ժամանակը գա` կհայտարարվի»:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Բաղդասարյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար կամ կառաջադրվի ՄԻՊ պաշտոնում։ Այս կապակցությամբ լրագրողների հարցին ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը որևէ բան ոչ հերքեց, ոչ հաստատեց: