Հունվարի 25-ին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպեցին ՀՀ ներքին գործերին նախարար Վահե Ղազարյանին` շնորհավորելու նրան այս պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այցի ընթացքում նրանք ընդգծեցին ոստիկանական բարեփոխումների մասով շարունակական առաջընթացի կարևորությունը, մասնավորապես` աջակցությունը նոր Պարեկային ոստիկանությանը, ինչպես նաև Հայաստանի փրկարարական ծառայությունների ամրապնդումը։
Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին արդարադատության համակարգում ամուր ու թափանցիկ բարեփոխումների իրականացման շուրջ։