Հասարակություն

Ապօրինի ծառահատման դեպք Սյունիքում. հատել են երկու բոխի

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Կարմրաքար ճանապարհի 21-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 4 խմ վառելափայտով: Գորիսցի 34-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել:

Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է երկու բոխի:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Հետևեք մեզ Telegram-ում։